Կարելի է հասնել ԱՄՆ-ից Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնմանը. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ընդգծել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական, հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտահանձնելու կարևորությունը:

Էրդողանը հայտարարել է, որ կարելի է հասնել ԱՄՆ-ից Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնմանը, ով միջամտում է Թուրքիայի ներքին գործերին՝ նպաստելով երկրում առկա իրավիճակի ապակայունացմանը:

Սրանից առաջ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Գյուլենի նկատմամբ կարող է հայտարարվել միջազգային հետախուզում, ինչի համար անհրաժեշտ է դատարանի որոշում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31