
Ռուսաստանի Դաշնային խորհուրդն աջակցելու է հանրաքվեի մասին Ղրիմի խորհրդարանի որոշմանը. Մատվիենկո

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դաշնային խորհուրդն աջակցելու է Ղրիմի խորհրդարանի որոշմանը՝ կապված մարտի 16-ին նշանակված հանրաքվեի արդյունքներով ինքնավարությունը Ռուսաստանի կազմ մտցնելու հետ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն. «Դաշնային խորհուրդն աջակցելու է հանրաքվեի վերաբերյալ Ղրիմի խորհրդարանի որոշմանը, և այդ որոշումը լինելու է լեգիտիմ: Հանրաքվեի մասին որոշումը համապատասխանում է գործող միջազգային-իրավական պրակտիկային:
Բավական է հիշել Շոտլանդիայի հանրաքվեն: Ղրիմի խորհրդարանը նույնպես ընտրել է ամենաժողովրդավարական ձևը, քանի որ հենց հանրաքվեն է հանդիսանում ժողովրդի կամարտահայտության գլխավոր չափանիշը»: