
Թուրքիայում վերստին փոխել են Սևան Նշանյանի կալանավայրը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ հերթական անգամ փոխվել է պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան ու գործարար Սևան Նշանյանի կալանավայրը, որին «ապօրինի շինարարություն ծավալելու» համար դատապարտել են երկամյա ազատազրկման:
Սկզբնական շրջանում Նշանյանն իր ազատազրկումը կրում էր Թորբալըի «բաց» բանտում, որտեղից հնարավոր է մի քանի ամիսը մեկ անգամ մի քանի օրով դուրս գալ բանտից։ Սակայն օրեր առաջ բանտից նամակներ գրելու («բանտապահին սպառնալու ու զրպարտելու») պատճառով նրան տեղափոխեցին Բուջայի բանտ, որը հանդիսանում է Թուրքիայի ամենավատ և տխրահռչակ բանտերից մեկը:
Այժմ Նշանյան տեղափոխել են Ալիաղայի «փակ» բանտ, որի պայմաններն ավելի լավն են՝ համեմատած Բուջայի բանտի հետ: Բուջայի բանտում Նշանյանին հայտնել են, որ «անկողին չկա», ինչի համար էլ Նշանյանը հարկադրված է եղել օրեր շարունակ քնել գետնին՝ բետոնի վրա: Բացի այդ, նրան թույլ չեն տվել լոգանք ընդունել: