Բաժիններ՝

Ինտերպոլն Ուկրաինայից ստացել է Յանուկովիչին կալանքի տակ առնելու մասին դիմումը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ինտերպոլն Ուկրաինայի իրավապահ մարմիններից ստացել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ միջպետական հետախուզում հայտարարելու ու նրան կալանքի տակ վերցնելու մասին դիմումը:

Այս մասին այսօր հայտարարել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը: Ուկրաինայից ստացված դիմումի նկատմամբ որոշում կայացվելու դեպքում Ինտերպոլի անդամ բոլոր երկրներն անհապաղ կիրազեկվեն Յանուկովիչի նկատմամբ միջպետական հետախուզման հայտարարման մասին:

Ռուսաստանը, որի տարածքում գտնվում է Յանուկովիչը, հանդիսանում է Ինտերպոլի անդամ: Չնայած դրան՝ Ինտերպոլը հայտարարել է, որ չի կարող իր անդամ երկրներին պարտադրել՝ կատարելու համար միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանց կալանքի տակ առնելու մասին պահանջը:

Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ Յանուկովիչը ներկայումս գտնվում է առողջական ծանր վիճակում, նա ստացել է սրտի կաթված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31