
Տուրչինովը կասեցրել է Ղրիմի Գերագույն խորհրդի կողմից հանրաքվեի մասին ընդունած որոշումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը կասեցրել է Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին Ղրիմի Գերագույն խորհրդի ընդունած որոշումը.
«Ես կասեցրել եմ Ղրիմի խորհրդարանի որոշումը: Ուկրաինայի Գերագույն ռադան չի նախաձեռնի Ղրիմի ինքնավար հանրապետության խորհրդարանի ցրում: Մենք կպաշտպանենք Ուկրաինայի տարածքի անձեռնմխելիությունը:
Ղրիմի Գերագույն խորհուրդը, որն ամբողջովին վերահսկվում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից, ապօրինի որոշում է ընդունել հանրաքվեի անցկացման մասին: Այդ որոշումն ապօրինի ու անվավեր, այն հակասում է ուկրաինացիների կամքին ու ինքնավարությունում բնակվող քաղաքացիների շահերին»:
Տուրչինովն ընդգծել է, որ Ուկրաինայի Սահմանադրության 73-րդ հդովածի համաձայն, երկրի տարածքի ու սահմանների վերաբերյալ հարցերը կարող են քննարկվել միայն համաուկրաինական հանրաքվեում: