
Իրանցի պաշտոնյաները պետք է ուշադրություն դարձնեն հեղափոխական ու կրոնական մշակույթի վրա. Ալի Խամենեի

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին մտահոգություն է հայտնել իսլամական մշակութային արժեքների պահպանման կապակցությամբ: Խամենեին այդ մասին հայտարարել է երեկ Թեհրանում՝ Փորձագիտական վեհաժողովի անդամների ու ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
Խամենեիի խոսքերով՝ իրանցի պաշտոնյաները պետք է ուշադրություն դարձնեն հեղափոխական ու կրոնական մշակույթի վրա: Նա ընդգծել է, որ այն ժամանակ, երբ աշխարհում գերիշխող ուժը ջանքեր չի խնայում, որպեսզի թերահավատություն սերմանի մուսուլմանական սրբերի ու ավանդույթների հանդեպ, իսլամական համակարգի բոլոր ներկայացուցիչներին անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ պահպանելու համար իսլամական մշակույթը: