
ԵՄ-ը կասեցրել է վիզաների շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դադարեցրել է վիզաների ու բազային նոր համաձայնագրի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չի բացառել, որ Ռուսաստանի դեմ հետագայում կարող են ընդունվել այլ միջոցներ ևս, եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինան ապակայունացնելու իր քայլերը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին խոստացել է դիտարկել ռուս պաշտոնատար անձանց հաշվեհամարների սառեցումը, եթե Ռուսաստանը չսկսի քաղաքական երկխոսություն:
ԱՄՆ-ն երեկ իր հերթին խոստացել է սառեցնել ռուս այն պաշտոնյաների ու մասնավոր անձանց հաշիվներն ու արգելել նրանց մուտքը երկիր, որոնք նրա կարծիքով մասնակից են Ուկրաինայի իրադարձություններին: