ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Ուկրաինային 1 միլիարդ դոլարի օգնության մասին օրինագիծը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ երեկ հավանության է արժանացրել Ուկրաինային օգնության փաթեթը: Օրինագծի համաձայն, ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ դոլար:
Օրինագծի օգտին քվեարկել է 385 կոնգրեսական, իսկ դեմ՝ 23 կոնգրեսական, որոնք ներկայացրել են ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը: Այժմ փաստաթուղթն ուղարկվելու է Սենատ, որտեղ ընդունվելուց հետո ստորագրման համար կուղարկվի նախագահ Բարաք Օբամային: Փաթեթը կոչված է խաղալ օժանդակ դեր խաղալ օգնության առավել ընդգրկուն ծրագրի համար, որն ԱՄՆ-ն առաջ է քաշել Արժույթի միջազգային հիմնադրամում: