Վենեսուելան խզել է Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մարտի 5-ին հայտարարել է Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Մադուրոն այդ քայլին է գնացել այն բանից հետո, ինչ Պանաման առաջարկել է գումարել Ամերիկյան երկրների կազմակերպության արտակարգ նիստ, որը նվիրված կլինի Վենեսուելայի բողոքի ակցիաներին:
Մադուրոն հայտարարել է. «Որևէ մեկը չի կարող անպատիժ մնալ մեր Հայրենիք ներխուժելու մասին կոչերի համար»՝ ընդգծելով, որ Վենեսուելան խզում է Պանամայի հետ դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները:
Երեկ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև: Դրանց հետևանքով զոհվել է երկու մարդ, որով և Վենեսուելայում բողոքի ակցիայի ժամանակ զոհվածների ընդհանուր քանակը պաշտոնական տվյալներով հասել է 20 մարդու: