
ԱՄՆ-ը հրաժարվել է ճանաչել Ղրիմի հանրաքվեն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հրաժարվել է ճանաչել մարտի 16-ին նշանակված Ղրիմի հանրաքվեն, որում դիտարկվելու է թերակղզին Ռուսաստանին միացնելու հարցը:
Վաշինգտոնում ընդգծել են, որ Ղրիմի վերաբերյալ ամեն տիպի որոշում կարող է ընդունել միայն Կիևում ուկրաինական կենտրոնական կառավարությունը. «Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որում երկրի լեգեիտիմ կառավարությունը բացառվի այնպիսի որոշումների ընդունումից, որոնք առնչվում են նրա առանձին մասերին»: