Բաժիններ՝

Լևոն Իգիթյան. Սա իմ Երևանը չէ։ Երևանի փողոցի խուլիգանը որակ ուներ. «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էր ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ով ուսանողներին պատմեց իր մասին, պատասխանել է նրանց հարցերին, խոսել այսօրվա ու նախկին Երևանից. «Սա իմ Երևանը չէ։ Երևանի փողոցի խուլիգանը որակ ուներ, գիտեր, որ մայրաքաղաքային խուլիգան էր, իսկ այսօր չեմ էլ հասկանում, թե ինչ է կատարվում։ Առաջ քաղաքը միասին էր, բոլորը մեկը մեկի ցավը գիտեր»։

Լևոն Իգիթյանը չի էլ մտահոգվում, թե ինչ լուրեր կարող են իր մասին տարածվել ու խորհուրդ է տալիս ամեն ինչին թեթև նայել. «Լուրեր էին տարածվել, թե ես ունեմ հասարակաց տուն, բայց նման բան չկա։ Իսկ եթե անգամ մի օր ունենամ, ապա դա կլինի «կիրթ» հասարակաց տուն, որտեղ կլինեն գեղեցիկ, արժեքավոր նկարներ,և դրանց կից կգործեն նաեւ հասարակաց տան ֆունկցիաները»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս