ԱՄՆ-ը սառեցնելու է Ռուսաստանի ու Ուկրաինայի մի շարք քաղաքացիների հաշիվները
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է սառեցնել Ռուսաստանի ու Ուկրաինայի այն քաղաքացիների հաշիվները, որոնք Վաշինգտոնի կարծիքով կապված են Ուկրաինայում իրավիճակի անկայունացման հետ, ինչը մասնավորապես վերաբերում է Ղրիմի դեպքերին:
Տվյալ անձանց նկատմամբ տարածվելու են նաև վիզային սահմանափակումները: Այդ անձանց ամբողջական ցուցակը չի հրապարկվել: Սպիտակ տունը չի բացառել, որ կարող է հետագայում ձեռնարկել այլ քայլեր: