Բաժիններ՝

ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է սահմանել ռուս պաշտոնյաների նկատմամբ. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ու Ղրիմի պաշտոնյաների, ինչպես նաև շարքային քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնց գործողությունները Վաշինգտոնի կարծիքով ապակայունացնում են իրավիճակն Ուկրաինայում:

Համապատասխան հրամանը ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Պատժամիջոցների տակ հայտնվածների կոնկրետ անունները չեն հաղորդվել: Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հանդեպ ձեռնարկել նաև այլ քայլեր՝ կախված Ուկրաինայում իրավիճակի զարգացումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31