Ֆեթհուլլահ Գյուլենի նկատմամբ կարող է հայտարարվել միջազգային հետախուզում. Բեքիր Բոզդաղ

Turk Time-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Ֆեթհուլլահ Գյուլենի նկատմամբ կարող է հայտարարվել միջազգային հետախուզում:

Բոզդաղն ընդգծել է, որ դա չի մտնում իրենց լիազորությունների շրջանակներում, որ դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում: Բոզդաղի խոսքերով՝ իրենք (Փենսիլվանիայում բնակվող) Գյուլենի արտահանձնման պահանջով դեռ չեն դիմել ԱՄՆ-ի իշխանություններին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը ներկայումս պատրաստում է հատուկ միջոցների փաթեթ՝ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31