Բաժիններ՝

Ռուս զինվորականները Ղրիմում խոշոր նավ են ջրասույզ արել՝ փակելով ուկրաինական ռազմանավերի ելքը դեպի ծով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս զինվորականներն անցած գիշեր Դոնուզլավ լճի մուտքի մոտ ջրասույզ են արել ավելի վաղ անպիտան համարված «Օչակով» հակասուզանավային մեծ նավը՝ դրանով իսկ փակելով Ուկրաինայի ռազմածովային ուժերի Հարավային ռազմածովային բազայի նավերի ելքը դեպի ծով:

Այս մասին գործակալությանը հայտնել է Սևաստոպոլում նրա աղբյուրը: Վերջինիս տվյալներով՝ ժամը 23.30-ի մոտ անհայտ ուղղությամբ հեռացել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմանավերը (այդ թվում նաև «Մոսկվա» հրթիռակիր հածանավը), որոնք իրենց ներկայությամբ մի քանի օր արգելափակել էին լճից ուկրաինական նավերի ելքը:

Դրանից հետո ռուս զինվորականները բուքսիրով նույն վայր են հասցրել «Օչակով» նավը և այն հրդեհաշիջման մոտորանավակի միջոցով սկսել են լցնել ջրով, որպեսզի նավը կորցնի կայունությունը: Ապա, չհաստատված տվյալներով, տեղի է ունեցել պայթյուն, և նավը «նստել» է ափին:

Նավի խորտակման վայրում ջրի խորությունը կազմում է 9-11 մետր, նավի վերնամասը տեսանելի է: Այդպիսի պայմաններում կատարելապես անհնար է դառնում Դոնուզլավ լիճ ելումուտ անելը, քանի որ «Օչակովը» վեր բարձրացնելը պահանջում է երկար ժամանակ և ֆինանսական մեծ ծախսեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս