Բաժիններ՝

Նյու Յորքում մեկնարկել է բեն Լադենի փեսայի նկատմամբ դատավարությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում երեկ մեկնարկել է «Ալ-Քաիդայի» հիմնադիր Ուսամա բեն Լադենի 48-ամյա փեսա Սուլեյման Աբու Գեյթի նկատմամբ դատավարությունը: Նրան մեղադրում են ամերիկացիներին սպանելու, ինչպես նաև ահաբեկիչներին նյութական ու տեխնիկական օգնություն ցուցաբերելու մեջ:

Դատախազությունը նրան անվանում է բեն Լադենի «աջ ձեռք»՝ վստահեցնելով, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից առաջ նա խոստացել է ԱՄՆ-ի վրա ուղղել «ինքնաթիռային փոթորիկ»: Աբու Գեյթն առաջին դատալսման ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա բեն Լադենի փեսային սպառնում է զմահ ազատազրկում: Ակնկալվում է, որ դատավարությունը կտևի մոտ մեկ ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս