Բաժիններ՝

Վրաստանում ներդրվում են ավտոմեքենաների նոր համարանիշներ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի աշնանը Վրաստանում պլանավորված է փոխել ավտոմեքենաների համարանիշների ձևը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ը: Համարանիշների ձևն ու դիզայնը կհամապատասխանեցվեն եվրոպական չափորոշիչներին:

Ընդ որում, պարտադիր չի լինի նոր համարանիշներին անցում կատարելը. հին համարանիշները կգործեն մինչև 2030 թվականը: Հին համարանիշները հնարավոր կլինի նորերով փոխարինել անվճար:

Նոր համարանիշի ձախ, վերին անկյունում պատկերված է լինելու Վրաստանի դրոշը, իսկ աջ, ստորին անկյունում՝ երկրի նույնականացման կոդը (GE): Փոխվելու է նա թվերի ու լատինական խորհրդանիշների կարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31