Ռուսաստանը կասեցրել է Ուկրաինայի ատոմակայաններին միջուկային վառելիքի մատակարարումը
ЛIГА լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն արգելք է դրել Ուկրաինայի ատոմակայաններին վառելիք մատակարարելու վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Նա ընդգծել է, որ այդ արգելքը կապաված է Ուկրաինայում տիրող անկայունության հետ. «Ուկրաինայի էլեկտրակայաններում վառելիքի պաշարը բավարար է մարտի ու ապրիլի համար, իսկ դրանից հետո՝ ոչ»: Ռոգոզինի խոսքերով՝ խնդիրներ կան նաև միջուկային վառելիքը Ուկրաինայի տարածքով Արևելյան Եվրոպա հասցնելու հարցում:
Դրա հետ կապված՝ Ռուսաստանը մտադիր է դիմել ԱԷՄԳ-ին՝ խնդրելով անվտանգության շուրջ հավելյալ ստուգումներ անցկացնել Ուկրաինայի ատոմակայաններում: Ռոգոզինը հիշեցրել է, որ Ուկրաինայի տարածքում գտնվում է 4 ատոմակայան՝ 15 գործող էներգաբլոկով և 1 չգործող ատոմակայան (Չեռնոբիլ)՝ 4 (անջատված) էներգաբլոկով: