Բաժիններ՝

ԿՀՎ-ին կասկածել են Սենատի հետախուզության հանձնաժողովի անդամներին գաղտնալսելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿՀՎ-ի աշխատակիցներին կասկածել են ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի անդամներին գաղտնալսելու մեջ, որի առաջադրանքների թվում մտնում է նաև հատուկ ծառայությունների գործունեության վերահսկումը:

The New York Times-ի տվյալներով՝ ԿՀՎ-ում ներքին հետաքննություն է սկսվել այն բանից հետո, ինչ ԱՄՆ կոնգրեսի անդամները դժգոհել են, որ ԿՀՎ-ի աշխատակիցներն ապօրինաբար գաղտնալսում են Սենատի հետախուզական հանձնաժողովի անդամների գործունեությունը:

Նախնական տվյալներով՝ ԿՀՎ-ի աշխատակիցների համար մատչելի է դարձել մասնագիտացված համակարգչային ցանցից օգտվելը, որը նախատեսված է եղել Սենատի հետախուզության հանձնաժողովի անդամների համար: Վերջիններս այդ ցանցից օգտվել են նաև նրա համար, որպեսզի զեկույց պատրաստեն ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոր Բուշ-Կրտսերի ժամանակ ԿՀՎ-ի կիրառած կտտանքների մասին:

Կոնգրեսականներն իրենց խոր վրդովմունքն են հայտնել հատուկ ծառայությունների նոր գործողությունների կապակցությամբ, որոնք խախտում են դաշնային օրենքներն ու օրենսդիրներին խանգարում են իրականացնել իրենց վերահսկողական գործառույթները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս