Աբխազների ու ռուսների հարաբերությունները լարվել են. Մամուկա Արեշիձե
Վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեն հայտարարել է, որ աբխազների ու ռուսների հարաբերությունները լարվել են.
«Կենցաղային մակարդակում աբխազների ու ռուսների փոխհարաբերություններն արդեն իսկ լարված են, սակայն դա չի դրսևորվում որևէ հատուկ ձևով, քանի որ Ռուսաստանը շատ լուրջ է պահում Աբխազիան: Սակայն աբխազներն ամեն դեպքում իրենց բողոքը հայտնում են թերթերի էջերում և այլ եղանակով:
Ժամանակ առ ժամանակ նրանք հավաքվում են Սուխումի ծովափին: Սակայն Ռուսաստանն Աբխազիայում ունի բավական լուրջ զինվորական կոնտինգենտ, ինչի համար էլ ինչքան էլ որ ընդվզեն աբխազները, նրանք չեն կարող խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»: