Շվեդիան շահագրգռված է ԼՂ-ում խաղաղության հաստատման մեջ. Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի խորհրդարանը խաղաղության կոչ է անում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.

«Շվեդիայի խորհրդարանի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի անդամները շահագրգռված են ԼեռնայինՂարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ»:

Ուորլիքը շնորհակալություն է հայտնել Շվեդիային ու այդ երկրի արտգործնախարար Կարլ Բիլդտին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ծավալած ակտիվ գործունեության համար:

Ուորլիքը Շվեդիային կոչ է արել շարունակել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքը Հարավային Կովկասում: Մարտի 4-ին Ուորլիքը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խորհրդակցություններ է անցկացնելու Շվեդիայի կառավարության հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31