Բաժիններ՝

Դոնեցկում բախումներ են գրանցվել երկրի միասնության կողմնակիցների ու ռուսամետների միջև (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ երեկ Դոնեցկի կենտրոնում բախումներ են գրանցվել Ուկրաինայի միասնության համար ցույցի դուրս եկածների ու նրանց հակառակորդների միջև: Լենինի հրապարակի մոտ երեկ հավաքվել է 7000-10.000 միասնության կողմնակից:

Սակայն այդ ժամանակ նրանցից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա հայտնվել են ավելի քան 1500 ռուսամետ ակտիվիստներ, որոնք հնչեցրել են «Ռուսաստան», «Դոնբասը Ռուսաստանն է» և այլ կարգախոսներ: Ոստիկանությունը փորձել է կանխել բախումը, սակայն դա չի հաջողվել նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս