
ԵՄ-ի երկրներն այսօր կդիտարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն այսօր անցկացնելու է իր անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ արտակարգ հանդիպում, որի ժամանակ նրանք փորձելու են հստակեցնել Ուկրաինայի վերաբերյալ իրենց հետագա գործողությունները:
Բացի այդ, համաժողովի մասնակիցները դիտարկելու են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Սակայն այդ հարցում ԵՄ-ի անդամ երկրների միջև կան սուր տարաձայնություններ: ԵՄ-ի առաջատար երկրները չեն աջակցում դրանք, քանի որ դրա հետևանքով իրենք կարող են տուժել ավելի շատ, քան՝ Ռուսաստանը:
Ընդգծվում է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ բանկային ոլորտի պատժամիջոցներին, Ֆրանսիան՝ ռազմական ոլորտի պատժամիջոցներին, իսկ Գերմանիան իր հերթին հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերը և ռուսական գազի խոշորագույն ներկրողը: