Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանի դիտարկմանն է ներկայացվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին օրինագիծ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցություն հայտնող օրինագիծ: Այս մասին նշված է խորհրդարանի կայքում: Օրինագծով նախատեսվում է ուղղումներ անել «Ազգային անվտանգության հիմքերի մասին» օրենքում:

Դա մասնավորապես վերաբերում է դրա 6-րդ հոդվածին, ուր առաջարկվում է Ուկրաինայի ազգային առաջնահերթությունների հարցում հիշատակել «եվրաատալնտյան տիրույթին» ինտեգրվելը: Բացի այդ, առաջարկվում է ուղղումներ անել 8-րդ հոդվածում, որում անվտանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների թվում առաջարկվում է ԵՄ-ից բացի նշել նաև ՆԱՏՕ-ն:

Փաստաթղթի հեղինակներն են «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավորներ Ալեքսանդր Չոռնովալենկոն, Վալենտին Կոռոլյուկը և Բորիս Տարասյուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31