Ռուսաստանը չի կարող երկար դիմակայել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին. Ալասանիա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող երկար դիմակայել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին, ընդ որում՝ ինչպես ռազմական, այնպես էլ ֆինանսական առումով.
«Տնտեսական ու ֆինանսական մեկուսացումը, հարուստ ռուսների դեմ պատժամիջոցները, այս ամենը կործանարար ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա»: Ալասանիան վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող քաղաքական երկխոսությունը կհանգեցնի դրական արդյունքների: