
Նավասարդ Կճոյանը Մայդանի մասին. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակը» երեկ մի քանի հարց է ուղղել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին
– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ուկրաինացի հոգևորականները կանգնեցին ժողովրդի և զորքի մեջտեղում։
– Հոգևորականները միշտ պետք է լինեն ժողովրդի կողքին։
– Իսկ մեր հոգևորականները ժողովրդի կողքի՞ն են եղել։
– Նայած՝ ում եք համարում ժողովուրդ։ Օրինակ, կարող եք ասել, որ Դոնբասում ժողովուրդ չի ապրում։ Հոգևորականները պետք է լինեն ժողովրդի կողքին, բայց դա չի նշանակում, որ ժողովրդի դեմ կանգնածը ժողովուրդ չէ։
– Այսինքն՝ «Բերկո՞ւտն» է ժողովուրդը։
– Ես չասացի, դուք ասացիք։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: