
ԱՄՆ-ում հետախուզությանը մեղադրում են Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի պլաններին սխալ գնահատական տալու մեջ

The Daily Beast-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ հանձնաժողովը նախաձեռնել է հետախուզության աշխատանքի ծառայողական հետաքննություն, քանի որ հետախուզությունը ժամանակին չի հայտնել, որ Ռուսաստանը պլանավորել է ներխուժել Ուկրաինա:
Այս մասին հայտարարել է այդ հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Մայք Ռոջերսը: Վերջինիս խոսքերով՝ ծառայողական հետաքննությունը պետք է ցույց տա, թե ինչու ամերիկյան հետախուզությունը ոչինչ չի իմացել Ուկրաինա զորքեր մտցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պլանի մասին:
Ամերիկյան հետախուզությունը (Office of the Director of National Intelligence, ODNI, ստեղծվել է 2004 թվականին) ռուսական զորքերի մասշտաբային զորավարժությունը չի շաղկապել Ուկրաինայի իրադարձությունների հետ: Այդ մասին զեկույցը Կոնգրեսին ներկայացվել է փետրվարի 27-ին: Ռոջերսի խոսքերով՝ ԿՀՎ-ը հակառակն էր պնդել: