
Ջոն Քերին ու Սերգեյ Լավրովն այսօր Փարիզում կքննարկեն Ուկրաինայի հարցը

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստվում է այսօր Փարիզում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Քերին Լավրովի հետ պլանավորել է չափազանց կարևոր բանակցություններ, որոնք միտված կլինեն Ուկրաինայում լարվածության նվազեցմանը: Այսօր Փարիզում տեղի է ունենալու Լիբանանին աջակցելու միջազգային խմբի նախարարական երկրորդը նիստը, որին մասնակցում են ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների արտգործնախարարները: