Բաժիններ՝

Ջուրը կթանկանա. «Երևան Ջուրը» հայտ է ներկայացրել ՀԾԿՀ

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ 2014-2015 թթ-ի ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտման առաջարկով:

Ըստ ՀԾԿՀ կայքում առկա տեղեկատվության՝ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը 170.256 դրամ/խմ-ից կդառնա 177.746 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), խմելու ջրի մեծածախ սակագինը կթանկանա մոտ 1 դրամով և 17.026 դրամ/խմ-ից կդառնա 18.174 դրամ/խմ:

Ընկերությունն իր հաշվարկները հիմնավորել է 4 հանգամանքով՝ 2013 թ-ին մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալը՝ 61.3 մլն խմ, տարեկան սղաճը՝ 5.8%, եվրո/ՀՀ դրամ փոխարժեքի փոփոխությունը՝ 2013 թ. միջին ցուցանիշը 544.12 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի սակագների գծով ճշգրտում չի կատարվել, բայց նշվել է, որ եթե այս տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն լինի, ապա «Երևան Ջուրը» կրկին կդիմի ՀԾԿՀ՝ ներկայացնելով նոր հաշվարկ:

Եթե ՀԾԿՀ-ն հաստատի ընկերության հայտը, ապա նոր սակագները կգործեն հուլիսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս