
Ջոն Քերին այսօր ժամանում է Ուկրաինա

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանում է Ուկրաինա: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Քերին այսօր Կիևի կենտրոնում հանդիպելու է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Քերին Ուկրաինա է ժամանում՝ քննարկելու համար Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչն առաջին հերթին վերաբերվում է Ղրիմին:
Այսօր Կիև է ժամանելու նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը: Նշվում է, որ սա լինելու է Ջոն Քերիի առաջին այցն Ուկրաինա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Կիև է մեկնելու մարտի 5-ին: