
Վրաց պատրիարքը վաղը կմեկնի Ստամբուլ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը մարտի 5-ի առավոտյան մեկնելու է Ստամբուլ: Պատրիարքը Սուրբ Գեորգի տաճարում մասնակցելու է նախապատրաստական հանդիպման: Իլյա 2-րդի թուրքական այցը տևելու է մոտ մեկ շաբաթ: Այցի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: