Վրաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Մայա Փանջիկիձեն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ, դա նախաձեռնել է վրացական կողմը: Հեռախոսազրույցի ժամանակ Փանջիկիձեն մեծ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի զարգացումների կապակցությամբ և հերթական անգամ դատապարտել է ինքնիշխան, անկախ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիայի փաստը:
Փանջիկիձեի կարծիքով՝ հենց հիմա է չափազանց այժմեական, որ Ռուսաստանը պարտավորություն ստանձնի ուժ չկիրառելու մասին: Դեշչիցան իր հերթին հույս է հայտնել, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումները կտան կոնկրետ արդյունքներ՝ կապված իրավիճակի ապաէսկալացման հետ:



