Ավելի քան 5000 զինծառայող անցել է ժողովրդի կողմը. Ղրիմի իշխանություններ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 2-ից Ղրիմի իշխանությունների իրավասության տակ են անցել Ուկրաինայի զինված ուժերի, պետական սահմանային ծառայության ու ներքին զորքերի 5086 զինծառայող: Այս մասին հայտարարել է ղրիմյան վարչակազմի ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ այդ անձինք կամավոր անցել են Ղրիմի ժողովրդի կողմը: Մասնավորապես, Ղրիմի կառավարությանը երդում են տվել Եվպատորիայի ու Թեոդոսիայի զենիթա-հրթիռային գնդերի զինծառայողները: Ղրիմի ժողովրդի կողմն են ացնել նաև Սևաստոպոլում տեղակայված ներքին զորքերի գունդը, Բալակլավայի սահմանային ուղեկալը և Յալթայի առանձին գումարտակը:



