Այսօր Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-ի արտգործնախարարների արտահերթ նիստը՝ կապված Ուկրաինայի հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպումը, որը նվիրված է Ուկրաինայում տիրող իրավիճակին: Դրա հետ կապված՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հետաձգել է իր այսօրվա այցը Կիև, որը տեղի կունենա մարտի 5-ին:
ՆԱՏՕ-ի Խորհուրդը երեկ Ռուսաստանին կոչ է արել ապաէսկալացնել իրավիճակը, սեփական ուժերը վերադարձնել ռազմաբազաներ և զերծ մնալ Ուկրաինայի ցանկացած հատվածում միջամտություն իրականացնելուց: Ընդգծվել էր, որ Ուկրաինան հանդիսանում է ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերը: