Բաժիններ՝

Ղրիմի ռուսական օկուպացիան բացառիկ լուրջ մարտահրավեր է Օբամայի համար. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ղրիմի ռուսական օկուպացիան բացառիկ լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համար, ինչը համեմատելի չէ միջազգային մյուս ճգնաժամերի համեմատ: Այս մասին գրում է լրագրող Փիթեր Բեյքերը.

«Կբավականացնի՞ արդյոք Օբամային կոշտությունը, որպեսզի ընդունի ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետի մարտահրավերը: Կիրակի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Օբամայի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի հետո կասկածում է, թե նա կապ ունի իրականության հետ:

Աղբյուրները պնդում են, որ Մերկելն այդ հարցում գործածել է «Նա (Պուտինը) այլ աշխարհում է» արտահայտությունը: Օբաման իր առաքելությունը համարել է Իրաքում ու Աֆղանստանում տարվող պատերազմների դադարեցումը և նոր պատերազմներ չսանձազերծելը: Սակայն այժմ նրան հանկարծակիի են բերել, այժմ նա ստիպված է հետ բերել կորցրածը: Պուտինը փաստացիորեն Ղրիմն անջատել է մնացյալ Ուկրաինայից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31