Բաժիններ՝

Մերաբիշվիլիի փաստաբանները դիմելու են Ստրասբուրգ` կապված նրան 2-րդ անգամ դատապարտելու հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի փաստաբանները պլանավորել են բողոքարկել դատարանի որոշումը և գործը հասցնել մինչև Ստրասբուրգի դատարան:

Մերաբիշվիլիի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին մեկնաբանելով փետրվարի 27-ին Մերաբիշվիլիի նկատմամբ կայացված դատավճիռը, հայտարարել է, որ իրենք այդն բողոքարկելու են երկրի բոլոր ատյաններում. «Դա մեզ անհրաժեշտ է նաև այն առումով, որպեսզի պայքարը շարունակենք Ստրասբուրգի դատարանում»:

Բողոքարկման համար ժամկետը կազմում է 1 ամիս: Հինգշաբթի Թբիլիսիի քաղաքային դատարանը ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման` կապված 2011 թվականի մայիսի 26-ին ընդդիմության ակցիան բռնի ցրելու հետ:

Դատարանը Մերաբիշվիլիին մեղավոր է ճանաչել ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ և նրան ազատազրկել է վեցամյա ազատազրկման: Սակայն հաշվի առնելով 2012 թվականին ընդունված Համաներման ակտը` դատարանը Մերաբիշվիլիի ազատազրկման ժամկետը կրճատել է 1/4-ով` մինչև 4.5 տարվա:

Բացի այդ, տվյալ գործով Մերաբիշվիլիին տվյալ գործով արգելել են 1 տարի մեկ ամիս ու 15 օրով զբաղեցնել պետական պաշտոններ: Մերաբիշվիլին արդեն իսկ 9 ամիս է, ինչ գտնվում է նախնական կալանքի տակ: Սա Մերաբիշվիլիի նկատմամբ արդեն երկրորդ դատավճիռն է:

Երկու շաբաթ Քութայիսի քաղաքային դատարանը Մերաբիշվիլիին դատապարտել էր 5-ամյա ազատազրկման` կապված պետական միջոցների յուրացման, կեղծ աշխատատեղեր ստեղծելու, ընտրողներին գնելու հետ:

Ներկայումս ընթացքի մեջ է նաև Սանդրո Գիրգվլիանիիի սպանության գործի քննությունը, ինչը  տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մերաբիշվիլին ներքին գործերի նախարար էր: Մերաբիշվիլին տվյալ գործով մեղադրվում է հանցանքի քողարկման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս