ՄԱԿ-ը հաշվարկել է գլոբալ տաքացման հետևանքով վնասների չափը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` գլոբալ տաքացումը յուրաքանչյուր տասնամյակում հանգեցնելու է ցանքատարածությունների մոտ 2 տոկոսով կրճատմանը և ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությանը պատճառելու է 1.45 տրիլիոն դոլարի վնաս:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում, ըստ որի` եթե օդի ջերմաստիճանն առաջիկա 80-90 տարում միջին հաշվով աճի 2.5 տոկոսով, ապա համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 0.2-2 տոկոսով: Բերքահավաքի կրճատումը տեղի է ունենալու աշխարհում սննդի պահանջարկի 14 տոկոսանոց աճի ֆոնին:
Գլոբալ տաքացման հետևանքով գյուղատնտեսությանն ուղիղ վնաս պատճառելուց բացի տնտեսական խնդիրներն առնչվելու են նաև առափնյա շրջանում հողային ռեսուրսների կորստին (ջրածածկ լինելուն), ինչը հանգեցնելու է դրանց բնակչության ներգաղթին դեպի ներքին շրջաններ: Առավել խոցելի շրջաններ են համարվում Հարավային ու Արևելյան Ասիան:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ տնտեսական ճգնաժամն ու բնապահպանական աղետը կանխելու համար պետք է գործել անհապաղ և ստեղծել գլոբալ տաքացման դեմ պայքարի շուրջ համաձայնագրի նախագիծ: