
Երթի մասնակիցները հասան Բաղրամյան 26

Մյասնիկյանի արձանի մոտից երթի դուրս եկած ցուցարարներն արդեն Բաղրամյան փողոցում են՝ ՀՀ նախագահական նստավայրի դիմացի մայթեզրին: Ոստիկանները, սակայն, նրանց թույլ չեն տալիս անցնել փողոցը և մոտենալ նախագահական նստավայրին:
Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի մոտ փոքր բախում տեղի ունեցավ երթի մասնակիցների և ոստիկանների միջև: Ոստիկանները պահանջում էին ցուցարարներից մայթերով քայլել, սակայն երթի մասնակիցները, մասնավորապես՝ Լևոն Բարսեղյանը ընդվզում էր՝ ասելով, թե պետք է փողոցով մոտենան նախագահական նստավայրին:
Դավիթ Շահնազարյանը երթի մասնակիցներին հորդորեց որևէ կոնտակտ չհաստատել ոստիկանների հետ: Արդյունքում ցուցարարները երթը շարունակեցին՝ քայլելով մայթեզրով: