
Ղրիմում զինվորականները գրավել են Կիրովի ռազմական օդանավակայանը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ղրիմում զինվորականները գրավել են Կիրովի ռազմական օդանավակայանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ղրիմի թաթարների մեջլիսի մամլո քարտուղար Լիլիա Մուսլիմովան:
Վերջինիս խոսքերով` Կիրովի օդանավակայանի տարածք է մուտք գործել 16 ռազմական բեռնատար, որոնք լեցուն են եղել զինվորներով: Բեռնատարներին ուղեկցել են «Համեր» տիպի 2-3 ավտոմեքենա: Փետրվարի 28-ի գիշերը զինված մարդիկ հայտնվել են Ղրիմի ևս երկու օդանավակայանում` Սիմֆերոպոլում ու Սևաստոպոլում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ տերմինալները գրավել են ռուս զինվորականները: Ռուսաստանը հերքել է այդ հայտարարությունը: