Բաժիններ՝

Ռուսաստանը Ղրիմում մշակում է աբխազական սցենարը. Տուրչինով

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմում մշակվում են այնպիսի սցենարներ, որոնք ամբողջովին նման են աբխազականին, երկ հակամարտություն սադրելուց հետո սկսվում է տարածքն անեքսիայի ենթարկելը.

«Ռուսաստանի Դաշնությունը չքողարկված ագրեսիա է սկսել մեր երկրի դեմ: Զորավարժությունների պատրվակով նա զորքերը բերել է Ղրիմ և զավթել է ոչ միայն Ղրիմի խորհրդարանի ու կառավարության շենքերը, այլև փորձում են գրավել քաղաքացիական օբյեկտները, հաղորդակցության ուղիները, փորձում են տեղում շրջափակել ուկրաինացի զինվորականներին:

Նրանք մեզ ռազմական հակամարտության են սադրում: Մեր հետախուզության տվյալներով` նրանք մշակում են աբխազականին ամբողջովին նման սցենարներ, երբ հակամարտություն սադրելուց հետո սկսեցին տարածքի զավթումը:

Ես անձամբ դիմում եմ նախագահ Պուտինին` պահանջելով անհապաղ դադարեցնել սադրանքը և Ղրիմից հետ կանչել զինվորականներին, գործել բացառապես ստորագրված համաձայնագրերի շրջանակներում:

Ես նախագահ Պուտինին հիշեցնում եմ, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ Ռուսաստանը նույնպես հանդիսանում է Ուկրաինայի անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության երաշխավոր: Այդ հուշագիրը ստորագրվել է 1994 թվականին (Բուդապեշտում), երբ Ուկրաինան միակողմանիորեն հրաժարվեց միջուկային զենքից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս