Օբաման Ղրիմի հարցով զգուշացրել է Ռուսաստանին
Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին զգուշացրել է Ղրիմում ռազմական ներխուժումից զերծ մնալու համար: Ճեպազրույցի ժամանակ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ղրիմում ռուսական զերքերի տեղաշարժերի մասին հաղորդագրություններից:
Օբաման Ռուսաստանին կոչ է արել հավատարիմ մնալ սեփական միջազգային պայմանավորվածություններին. «ԱՄՆ-ը միջազգային հանրության հետ հաստատում է, որ Ուկրաինա ներխուժելու համար հարկ կլինի վճարել»:
Բրիտանական Reuters լրատվական գործակալության աղբյուրը հայտնել է, որ եթե Ռուսաստանը ռազմական միջամտություն իրականացնի Ուկրաինայում, ապա Օբաման ու եվրոպական երկրների առաջնորդները կարող են հրաժարվել այս տարի Սոչիում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովին մասնակցելուց: