«Գազային» ժամանակավոր հանձնաժողովի կազմը գրեթե հայտնի է

ԱԺ ոչ իշխանական բոլոր խմբակցությունները ներկայացուցիչներ են ունենալու` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից առաջարկած գազի ժամանակավոր հանձնաժողովում: Ներկայացուցիչ է ունենալու նաև հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկած «Ժառանգություն» խմբակցությունը: «Ժառանգությունում» թեև այս հարցի շուրջ դեռևս քննարկում չի անցկացվել, առայժմ չի որոշվել, թե ո՞վ է ներկայացնելու խմբակցությունը, սակայն մասնակցության որոշում արդեն կա:

ԲՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի ներկայացուցիչների հարցում, բայց ինչպես, 168.am-ի հետ զրույցում ասել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նախնական որոշման համաձայն` հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն պատգամավորներ Գուրգեն Արսենյանը և Միքայել Մելքումյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասել է` որոշում են կայացրել, որ խմբակցությունը ներկայացնելու է Արամ Մանուկյանը, իսկ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը փոխանցել է, թե իրենք հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն, հավանաբար, ի դեմ Աղվան Վարդանյանի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս