Ահմեթ Դավութօղլուն վաղը կմեկնի Ուկրաինա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ու Թուրքիայի արտգործնախարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ղրիմում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի Տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ահմեթ Դավութօղլուն ու Անդրեյ Դեշչիցան քննարկել են Ուկրաինայի ներկայիս ներքաղաքական իրավիճակը, Ուկրաինայի սահմաններին տիրող իրավիճակը, ինչպես նաև Ղրիմում իրավիճակի զարգացումը: Նշվել է, որ Դավութօղլուն վաղը ժամանելու է Ուկրաինա:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Դավութօղլուն հայտարարություն էր տարածել Ուկրաինայի և մասնավորապես Ղրիմի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728