
ՌԴ-ի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ու վավերացման նպատակով նախագահին է ներկայացրել Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը ստորագրվել է նախորդ տարվա ամռանը:
Պայմանագրով նախատեսվում է ռազմական տեխնիկայի ու սպառազինության մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, օգտագործման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև վերամշակման ոլորտներում բարենպաստ ռեժիմ սահմանել կողմերի փոխգործակցության համար:
Հայաստանի խորհրդարանը Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը վավերացրել է նախորդ տարվա դեկտեմբերին: