
Հիտլերի ստորագրությամբ Mein Kampf գրքի երկու օրինակն աճուրդում վաճառվել է 65.000 դոլարով

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադոլֆ Հիտլերի ստորագրությամբ Mein Kampf («Իմ պայքարը») գրքի երկու օրինակներն ամերիկյան Nate D. Sanders Auctions օնլայն աճուրդում երեկ վաճառվել են գրեթե 65.000 դոլարով:
Վերջնական գինը մեկնարկային գնին գերազացնել է ավելի քան 3 անգամ: Գրքերի վաճառքի մեկնարկային գինը կազմել էր 20.000 դոլար: Բացի այդ, աճուրդի ժամանակ վաճառվել է նաև Հիտլերի անձնական ճարտարապետ Ալբերտ Շպեերի կաշվե վերարկուն: Այն գնել են 10.000 դոլարով, ինչը կրկնակի գերազանցում է հայտարարված սկզբնական գինը:
Աճուրդում վաճառված Mein Kampf-ի օրինակները հրատարակվել էին 1926 և 1927 թվականներին: Հետագայում Հիտլերն այդ գրքերն ամանորի կապակցությամբ նվիրել է Յոզեֆ Բաուերին՝ նացիստական կուսակցության անդամին ու 1923 թվականի «գարեջրային խռովության» մասնակցին: