
Տիմոշենկոն ամբողջովին արդարացվել է

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խարկովի դատարանը կասեցրել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հանդեպ հարուցված քրեական գործը՝ կապված Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգերի հետ: Որպես նման որոշման պատճառ է բերվել հանցանքի բացակայությունը:
Բացի այդ, դատարանը հանել է Տիմոշենկոյի գույքի վրա դրված կալանքը: 2011 թվականի հոկտեմբերին Տիմոշենկոյին դատապարտել են 7 տարվա ազատազրկման՝ 2009 թվականին Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս սեփական լիազորությունները չարաշահելու համար: 2011 թվականի դեկտեմբերի վերջից Տիմոշենկոն ազատազրկում էր կրում Խարկովում և ազատ է արձակվել օրեր առաջ: