«Ժառանգությունը» չի ցանկանում Մայդանի կրկնություն Հայաստանում

Երեկ ՀՀԿ խմբակցոևթյան ղեկավար Գալուստ Սահակյանը, դիմելով ոչ իշխանական չորս ուժերին, հայտարարել էր. «Մայդանը թող ձեր բոստանը լինի»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հավաստիացնում է, որ իրենք չեն ցանկանում Մայդանի կրկնություն Հայաստանում:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին՝ պատախանելով հարցին, թե դուք երազո՞ւմ եք Մայդանի մասին, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Կարծես թե իմ պատասխանից հասկանալի դարձավ, որ՝ ոչ: Գիտեք, մի քիչ շահարկվում է, այն, որ պետք է ժողովուրդը ոտքի կանգնի իր իրավունքները պաշտպանելու համար, դա միանշանակ է՝ այո՛:

Բայց այն, ինչ կատարվեց Մայդանում, այդքան շատ զոհեր, այսօրվա իրավիճակը, մեզ պետք չէ դա: Բայց կրկնում եմ՝ այն մասը, որ պետք է ժողովուրդը ոտքի կանգնի իր իրավունքները պաշտպանելու համար, որովհետև էլ տեղ չկա նահանջելու, իսկապես միանշանակ է: Ես դրա անունը չեմ դնի Մայդան, դա Մայդան չի, դրա անունը՝ որ ժողովուրդը ինքն իր իրավունքների համար կանգնում է, օրվա իշխանությունը, որ չի գիտակցում ստեղծված իրավիճակը, իսկապես գնում է ամբողջական իշխանափոխության, ինչին մենք կողմնակից ենք»:

Հարցին, թե Ձեր հայրը բոստան ունի՞, Ռ. Հակոբյանը զարմացավ. «Բոստանը որպես հողամաս դա մի բան է, որ բոլորս ունենք, ես չգիտեմ՝ դու երբևէ գործ ունեցել ես հողամասի հետ, թե ոչ, բայց բոստանը քաղաքական բառապաշարում մի քիչ այլ է, Գալուստ Սահակյանին կասեք, կբացատրի՝ ի՞նչ է դա, բայց որպես հողամաս, իհարկե, մենք ունենք, օգտագործում ենք, ես էլ ունեմ հողամաս»:

Կարդացեք նաև

Բացատրելով իր կիրառած «բոստան» բառի իմաստը՝ Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց նրանց դիմել բառարանների օգնութանը: «Չեն հասկացել, թող բառարանները նայեն: Հասկանալու համար շատ խորությամբ պետք է ընթերցեն, որ կարողանան վերլուծել»,- նշեց Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս