Յանուկովիչին, Զախարչենկոյին ու Պշոնկային տեսել են մոսկովյան ռեստորանում. մամուլ
LB.ua-ի փոխանցմամբ՝ փետրվարի 26-ի ուշ երեկոյան Մոսկվայի Կուտոզովյան պողոտայի վրա գտնվող «Ուկրաինա» հյուրանոցում տեսել են մի մարդու, որը բավական նման է եղել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Այս մասին հայտնել են ականատեսները:
Նրանց հաղորդմամբ՝ Յանուկովիչին ուղեկցել են Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն ու նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: Նրանք նկատվել են մոսկովյան ռեստորանում: Աղբյուրները չեն բացառում, որ Յանուկովիչն Ուկրաինայի տարածքը լքած լինի «Մոսկվա» հածանավով:
Յանուկովիչն այսօր կապի մեջ է մտել արտաքին աշխարհի հետ՝ հայտարարելով, որ իրեն նախկինի նման համարում է Ուկրաինայի գործող նախագահ: Նա Ռուսաստանին խնդրել է ապահովել իր անվտանգությունը և ստացել է դրական պատասխան: