Օսկանյանը հերթագրվել էր, սակայն ելույթ չունեցավ

Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ՀԱԿ նախագծի քննարկման ժամանակ ելույթի համար հերթագրվել էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Վարդան Օսկանյանը, ով 2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարն էր։ Վարդան Օսկանյանը հերթագրվել էր, սակայն, երբ հասավ նրա ելույթ ունեննալու հերթը, պարզվեց, որ պատգամավորը դահլիճում չէ։ Ժամանակն էլ սպառվում է, ուստի հայտարարվեց ընդմիջում: Օսկանյանին ևս մեկ անգամ ելույթի հնարավորություն տրվեց արդեն ընդմիջումից հետո։ Սակայն նախկին ԱԳ նախարարը չօգտվեց ադ հնարավորությունից, և նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հերթը զիջեց դահլիճում նստած ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանին:

Տեսանյութեր

Լրահոս