
Մոսոյին դեռ որոնում են

Ինչպես հայտնի է, ոստիկանությունը քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմամերպելու համար մեղադրանք է առաջադրել Իսրայել Սարգսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև Մովսես Ներսիսյանի սպանության համար, սակայն մինչ այժմ Մովսես Ներսիսյանը չի հայտնաբերվել: Օրերս «Փաստինֆոն» տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Մովսես Ներսիսյանի որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այսօր լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի նա՝ որպես վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, այն հանգամանքի շուրջ, որ ոստիկանությունը հայտարարել է սպանության մասին` դիակի չլինելու պարագայում: «Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ի պատասխան ասաց Գ. Կոստանյանը: Լրագրողների դիտարկման, որ ԱԻՆ-ը հաստատել է որոնողական աշխատանքների դադարեցման մասին տեղեկությունը, Գ. Կոստանյանն արձագանքեց. «Միայն փրկարար ծառայութան միջոցներով չեն իրականացվում որոնողական աշխատանքները: Այլ ծառայություններ ևս ներգրավված են»: